Ադրբեջանում նախատեսվում է ընդունել օրենք`պատմական անձանց պաշտպանության մասին: Այս մասին տեղեկացրել է մշակույթի գծով խարհրդարանական հանձնաժողովի ղեկավար Նիզամի Ջաֆարովը, հաղորդում է “Trend”-ը:
“Երբեմն մենք տեսնում ենք, թե ինչպես են վիրավորական արտահայտություններ օգտագործում պետության և “ադրբեջանական ժողովրդի” պատմության մեջ անհերքելի հետք թողած հեղինակավոր անհատականությունների հասցեին: Դա անընդունելի է”,-ասել է Ջաֆարովը:
Վերջինս նշել է, որ պետք է կանխել ականավոր գրողների և պատմական անհատականությունների հասցեին հնչեցրած վիրավորանքները`հավելելով, որ այս խնդրին վերաբերող օրենսդրական ակտը ներկայում անհրաժեշտություն է:
