Մեքսիկայում “Ինգրիդ” փոթորկի ու արևադարձային “Մանուել” մրրիկի հետևանքով առնվազն 50 մարդ է զոհվել:
Օդերևութաբանների տվյալներով, “Ինգրիդն” ու “Մանուելը” միաժամանակ երկու ` Ատլանտյան ու Խաղաղ օվկիանոսների կողմերից են հարվածել: Մասնագետները նշում են, որ նման զուգադիպություն եղել է ավելի քան կես դար առաջ:
Տարերքի հետևանքով խաղաղօվկիանոսյան տարածքում գտնվող Հերերո նահանգում 30 մարդ է զոհվել: Վերկրուս նահանգում 12 մարդ սողանքի զոհ է դարձել: 8-ը Հիդալգոյի, Օախակա և Պուեբլե նահանգներում են զոհվել: Անհետ կորել է 25 մարդ:
240 հազար մարդու ունեցվածքն ու բնակարանն է ավերվել: Տեղի իշխանությունների տվյալներով, ընդհանուր առմամբ տուժել է 1,2 մլն մարդ:
Tags: տարերք