Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն «A Haber» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Թուրքիայի զինված ուժերը ամեն քայլի պատրաստ են երկրի սահմանները պաշտպանելու համար: Նախարարի խոսքերով՝ Թուրքիան պատասխան հարված չի սպասում Սիրիայի ռազմաօդային ուժերից: «Սիրիական ինքնաթռին հարվածելուց առաջ Թուրքիան անձնակազմին զգուշացրել էր թուրքական սահմանին 5 մղոնից ավել մոտենալու արգելքի մասին: Սակայն ուղղաթռի օդաչուն մեր զգուշացումը լուրջ չընդունեց»,-նշել է Դավութօղլուն:
Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը ընդգծել է, որ անկում ապրած սիրիական ինքնաթիռի հարցում Թուրքիան և ԱՄՆ-ը համակարծիք են: Ինչպես արդեն տեղեկացրել էինք երեկ՝ թուրքական ռազմաօդային ուժերը Մալաթիայի ռազմաբազայից հրթիռային հարված էին հասցրել երկրի սահմաններ հատած սիրիական ուղղաթռին, ինչի հետևանքով վերջինս անկում էր ապրել:
Tags: թուրքիա