Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը մայրաքաղաքի նոր կառավարության կազմն է ներկայացրել: Պաշտոնից հեռացել է քաղաքապետի` տնտեսական հարցերով տեղակալ Շարոնովը, որն աշխատանքի է անցել “Սկոլկովոյում”: Նրա փոխարեն նշանակվել է Նատալյա Սերգունինան, որը գլխավորում էր տնտեսության և հողային հարաբերությունների ունեցվածքի միավորված բլոկը:
Այլ փոփոխություններ կառավարությունում չեն եղել:”Վերջին 3 տարում կառավարությունը թարմացվել էր 90%-ով, դրա համար էլ, կարծում եմ, որ Մոսկվայի կառավարության հիմնական կազմը կմնա նույնը”;-կառավարության նիստում հայտարարել է քաղաքապետ Սոբյանինը:
Tags: Մոսկվա