Բաքվում գազանաբար սպանել են գեյի: Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 16-ին Սումգայիթի ճանապարհի 8-րդ կմ-ին:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ ճամփեզրին անհայտ տղամարդու դի է գտնվել՝ բռնության հետքերով: Ոստիկանները պարզել են զոհի ինքնությունը: Վերջինս Բաքվի 53-ամյա բնակիչ Մաթլաբ Աբդուլարահմանօղլու Նամիևն է: Նախնական զննությունը ցույց է տվել, որ տղամարդուն ծեծել և կտրատել են: Ոստիկանությունից հայտնել են, որ սպանվածը սեռական փոքրամասնության ներկայացուցիչ էր:
