Ադրբեջանը հետաքրքրված է մի խումբ ամերիկացիների Լեռնային Ղարաբաղ կատարած այցով

baku-usa (1) Ադրբեջանական «Trend» գործակալությունը վկայակոչելով հայկական լրատվամիջոցներում տարածված լուրերը այն մասին, թե ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգից մի խումբ անձինք սեպտեմբերի 15-ից 24-ը ընկած ժամանակահատվածում գտնվելու են Լեռնային Ղարաբաղում, փորձել է անմիջապես ճշտել այս տեղեկությունը Բաքվում տեղակայված ԱՄՆ դեսպանատնից: «Մենք տեղյակ ենք ԶԼՄ-ների տարածած լուրի մասին, թե Կալիֆորնիա նահանգից մի խումբ անձինք այցելեն են Լեռնային Ղարաբաղ: Սակայն ԱՄՆ կառավարությունը այս այցի հետ ոչ մի կապ չունի»,-նշել են դեսպանատանը՝ ընդգծելով, որ ղարաբաղյան հարցում ԱՄՆ-ի քաղաքականությունը շարունակում է անփոփոխ մնալ: «Հակամարտության կարգավորման համար մենք երկու երկրներին համատեղ աշխատելու կոչ ենք անում»,-ասել են ԱՄՆ-ի դեսպանատանը:

 

 

Tags: