SOCAR-ը DESFA-ի իր մասնաբաժինը կվերահսկի 2014թ.-ին

3Եվրահանձնաժողովը գազի տարանցման հունական DESFA ընկերության բաժնետոմսերի 66% մասնաբաժնի վերահսկողությունը SOCAR-ին (Ադրբեջանի պետական նավթային ընկերություն) հանձնելու մասին որոշում կընդունի 2014թ.-ի երկրորդ եռամսյակում, հաղորդում է ադրբեջանական “Թրենդ”գործակալությունը:

SOCAR-ը 66% մասնաբաժնի համար առաջարկել է վճարել 400 մլն եվրո:

Ներկայում DESFA-ի բաժնետոմսերի 35%-ը պատկանում է “Hellenic Petroleum” գազանավթային ընկերությանը՝ պետական անմիջական մասնակցությամբ, և 31%-ը՝ կառավարությանը, որը իր մասնաբաժնի վաճառքից կստանա 188 մլն եվրո:

SOCAR-ը հունական ընկերությունում մասնաբաժին է ձեռք բերում պետական միջոցների հաշվին: Այս մասին հայտարարել է ընկերության`տնտեսական հարցերով փոխնախագահ Սուլեյման Հասիմովը: Վերջինս նշել է, որ գնումը կկատարվի SOCAR-ի հիմնադիր կապիտալի մեծացման հաշվին:

 

Tags: