Toyota-ի 101 տարեկան բազմամյա ղեկավարը վախճանվել է Ճապոնիայում: Առասպելական Էյձի Տոյոդան կանգնած է եղել ընկերության ակունքներում և օգնել է այն դարձնել համաշխարհային ճանաչված բրենդ :
Էյձի Տոյոդան վախճանվել է սրտի անբավարարությունից այն հիվանդանոցում, որը իր աշխատողների համար Տոյոտա-Սիթիում կառուցել է ավտոկոնցեռնը դեռ 1938թ.:Այդ քաղաքում է գտնվում ընկերության շտաբ-բնակարանը:
Տոյոդան ծնվել է 1913թ.: Նա աշխատել է ընկերությունում նրա հիմնադրման օրերից`1936թ.: Նա կորպորացիայի հիմնադիր Սակիտի Տոյոդայի զարմիկն էր:Նա սկսել է հասարակ մեխանիկի աշխատանքից, երբ ընկերությունը դեռ հաստոցներ էր արտադրում: 1967թ. նա գլխավորել է ընկերությունը և այդ բարձր պաշտոնը զբաղեցրել է մինչև 1982թ.:Մինչև 1990-ականների սկիզբը տնօրենների խորհրդի նախագահն էր: Եվ մինչև մահը Տոյոդան ընկերության պատվավոր խորհրդականն էր, հիշեցնում է Reuters-ը:
Տոյոդան ղեկավարում էր Toyota-ի արտադրության ներմուծումը ԱՄՆ-ի շուկա: 1960-ականներին ճապոնական ավտոմեքենաները հաջողությամբ սպառվում էին ԱՄՆ-ում, իսկ 80-ականների վերջին նա որոշում ընդունեց ավտոմեքենաներն արտադրել Միացյալ Նահանգներում:
1950 թ. Տոկիոյի համալսարանի շրջանավարտ Էյձիին ուղարկեցին Ford ընկերության գործարան` փորձ ձեռք բերելու, որը ավտոմեքենաների զանգվածային արտադրության մեջ առաջինն էր: Նա ապշած էր ԱՄՆ-ում իր տեսածից: Ճապոնիա վերադառնալով` հայտարարեց, որ մի քանի բարեփոխում կիրականացներ աշխարում հայտնի ամերիկյան արտադրական համակարգի մեջ: .
“Ճապոնական ավտոմեքենաների արտադրության և ճապոնացի ինժեներների հնարավորությունները հսկայական են, բայց մեր մեքենաներն ու արտադրական գործիքները մակարդակով ցածր են,-գրել է Էյձի Տոյոդան ԱՄՆ-ից,- եթե մենք խնդիրը լուծենք, կկարողանանք լավ էկոնոմ ավտոմեքենաներ արտադրել, որոնք չեն զիջի ամերիկյաններին”:
Էյձի Տոյոդայի ղեկավարությամբ ընկերությունն ամենաքիչը 10 նոր գործարան է բացել, ընդլայնել արտահանումը տասնյակ երկրներ: Ընկերության մշակած Corolla մոդելը բոլոր ժամանակների ամենավաճառվող մեքենան էր: Էյձի Տոյոդան հայտնի է նաև նրանով, որ իր ընկերությունում ստեղծել է ռացիոնալիզատորական խմբեր, որոնք մեծ ներդրում են կատարել նոր արտադրանքների մշակման և որակի բարձրացման մեջ:
Tags: Toyota
