Իսպանական քաղաքում փնտրում են վիճակախաղով խոշոր գումար շահած, սակայն տոմսը կորցրած անձին

Spanish lottery winning ticket worth nearly £4m still unclaimedՀյուսիսային  Իսպանիայի քաղաքներից մեկում փնտրում են վիճակախաղով 6,3 միլիոն դոլար շահած, սակայն կտրոնը տոմսարկղում թողած անձին:

Կորունա քաղաքի տոմսարկղում գտնված տոմսը, որի խաղարկությունը տեղի էր ունեցել 2012թ-ի հունիսի 30-ին, հանձնվել է իշխանություններին:

Երեքշաբթի քաղաքապետարանը իր կայքում կորցված և գտնված իրերի կողքին տեղադրել է նաև այդ խաղատոմսի հայտարարությունը:

Քաղաքապետ Կառլոս Նեգրեյրան կատակել է, որ ինքը կդառնա առաջին քաղաքապետը, որ միլիոնատիրոջը փնտրում է գումար հանձնելու, այլ ոչ խնդրելու համար:

Քաղաքապետի խոսքով իրենք խիստ ստուգումներ են անցկացնելու իրական տիրոջը տարբերելու համար, իսկ եթե չգտնեն, ապա խաղատոմսը կհանձնեն այն գտնողին:

 

Tags: