Իրանի գործակալները գաղտնալսել են Էրդողանի աշխատասենյակը

iran (2) Այսօր թուրքական թերթերից մեկի առաջին էջին լուր է հայտնվել, թե իշխող Արդարություն և զարգացում կուսակցության հիմնադիրներից հանդիսացող և կուսակցության ներսում լուրջ պարտականություններ կատարող երկու կին գաղտնալսող սարքեր են տեղադրել վարչապետ Էրդողանի աշխատասենյակում և, լսելով կուսակցության  ղեկավարության խոսակցությունները, տեղեկություն են հավաքել Իրանի համար:

Ինչպես հաղորդում է թուրքական «Ռադիկալը»՝ այսօր փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը մեկնաբանել է «ԱԶԿ-ում Իրանի երկու գործակալ» վերնագրով հոդվածը: «Գաղտնալսման սարքեր տեղադրող մարդիկ, որոնց անունները հիշատակվում են, ԱԶ կուսակցության հետ ոչ առնչություն չունեն և այդ լուրը ամբողջությամբ սուտ է: Հետաքննությունը շարունակվում է, սակայն նշված անձինք կուսակցության հետ որևէ կապ չունեն»,-ասել է փոխվարչապետ Բոզդաղը:

 

 

Tags: ,