Հեյդար Ալիևի պատկերը դաջել են 1կգ ոսկյա մետաղադրամի վրա

Հեյդար Ալիևի պատկերը դաջել են 1կգ ոսկյա մետաղադրամի վրաԱդրբեջանում նախկին նախագահ Հեյդար Ալիևի 90-ամյակի առթիվ ներկայացրել են ոսկյա մետաղադրամներ:
Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական “Contact.az” կայքը, հիշարժան մետաղադրամներն արտադրվել են 3 տեսակով` 1 տրոյական ունցիա (31,1 գ), տասը տրոյական ունցիա և 1կգ քաշով: Դրանք հատվել են բարձր հարգի ոսկուց Մեծ Բրիտանիայի թագավորական մետաղադրամական ձուլարանում: Մետաղադրամների վրա պատկերված է Հեյդար Ալիևը` կիսալուսնի և ութանկյուն աստղի ֆոնի վրա:
Ընդհանուր քանակով 3 հազար մետաղադրամների շնորհանդեսը կայացել է երեկ` ապրիլի 26-ին, “Հեյդար Ալիևն ու ֆինանսավարկային համակարգը, ձեռքբերումներ ու մարտահրավերներ” կոնֆերանսի ժամանակ:
Նշենք, որ Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի պատվին անվանակոչել են փողոցներ, այգիներ, բազմաթիվ կառույցներ: Դպրոցական դասագրքերում Հ. Ալիևին անվանում են “մեծ առաջնորդ” և Ադրբեջանի փրկիչ:

 

 
 

Tags: