Նախագահ Բարաք Օաբաման ընդունել է Իրանի նախագահ Հասան Ռուհանիի հետ նամակագրական կապ ունենալու փաստը, ինչը 1979թ.-ի Իրանի հեղափոխությունից հետո առաջին անգամ Իրանի և ԱՄՆ-ի առաջնորդների միջև հանդիպում կազմակերպելու փորձ է:
Հույս կա, որ հանդիպման կայացումը կարող է լուծել Իրանի միջուկային զենքի հարցը, ինչը, Օբամայի խոսքով, ավելի մեծ խնդիր է, քան Սիրիայի ճգնաժամը:
Ըստ տեղեկությունների՝ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի քարտուղար Ուիլիամ Հագը Նյու Յորքում տեղի ունենալիք ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի հանդիպման ժամանակ հնարավոր է հանդիպում ունենա Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամադ Ջավադ Զարիֆի հետ:
Սակայն Օբաման ընդունել է, որ դա հեշտ չի լինելու:
Guardian –ը տեղեկացնում է, որ Օբաման հեռուստատեսային հարցազրույցի ժամանակ ընդունել է Ռուհանիի հետ նամակագրություն ունենալու փաստը, սակայն նրանք ուղիղ իրար հետ չեն խոսել:
Նա նաև հայտնել է, որ իրանցիների հետ բանակցելը միշտ բարդ է եղել և ինքը չի կարծում, որ նոր նախագահի դեպքում այդ ամենը հանկարծ հեշտ կլինի:
Tags: ԱՄՆ, իրան
