Մուրթազալիևը կրկին պարտվեց, իսկ Առաքելյանը կշարունակի պայքարը բրոնզե մեդալի համար

աա29607Բուդապեշտում կազմակերպված ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում մրցագորգ դուրս եկած մեր երկու ըմբշներն էլ պարտվել էին: Այդուհանդերձ, նրանք հնարավորություն ստացան մասնակցելու սփոփիչ  մրցամարտերի: Բանն այն է, որ մերոնց հաղթողները հասել են եզրափակիչ:

Մասնավորապես, 84 կգ քաշային ուկրաինացի Իբրահիմ Ալդատովը դուրս է եկել եզրափակիչ, և Հայաստանի ներկայացուցիչ Մոււսա Մուրթազալիևը հնարավորություն ստացավ պայքարը շարունակել բրոնզե մեդալի համար: Բայց սփոփիչ առաջին գոտեմարտում նա 1։3 հաշվով պարտվեց հունգարացի Իշտվան Վերեբին և վերջնականորեն դուրս մնաց մրցաշարից։

Իսկ ահա, 60 կգ քաշային Արթուր Առաքելյանը հաղթեց սփոփիչ առաջին գոտեմարտում Պուերտո Ռիկոն ներկայացնող Մատոս Գոմեսին` 6:4։

Հայ ըմբիշը քառորդ եզրափակչում զիջել էր ռուսաստանցի Բեխար Գոգերևին, ով նվաճել է եզրափակիչ ուղեգիր։ Եթե մեր մարզիկը ևս մեկ անգամ հաջողության հասնի, բրոնզե մեդալի համար հանդիպում կանցկացնի։

Tags: , ,