Մեքսիկական Ակապուլկոյից չի կարողանում վերադառնալ 40 հազար զբոսաշրջիկ: Օդանավակայանը փակվել է ջրհեղեղի պատճառով:
Թռիչքուղին ու տերմինալներն ամբողջությամբ ջրի տակ են հայտնվել: Մեքսիկայի նախագահ Պենյա Նետտոյի ինքաթիռը վերջինն է վայրէջք կատարել, որից հետո օդանավակայանը փակվել է: Պետության ղեկավարը տուժած շրջաններ է այցելել:
Մեքսիկայում տեղատարափ անձրևները չեն դադարում: Նախօրեին տարածաշրջանին հարվածեց արևադարձային “Մանուել” փոթորիկը: Աղետի հետևանքով զոհվել է 30 մարդ, տասնյակ մարդիկ էլ անհետ կորած են համարվում:
Tags: ջրհեղեղ