Հարյուրավոր մարոկկացիներ փորձել են գրոհով անցնել Իսպանիայի սահմանը` հուսալով այնտեղ լավ կյանք գտնել: 300 աֆրիկացիները քանդել են 6-մետրանոց պատնեշը, որն իսպանական Մելիլյան բաժանում է Մարոկկոյից: Այնտեղ նրանք բախվել են ոստիկանության հետ:Տուժել է 7 մարդ: Բայց, այնուամենայնիվ, հարյուր երջանիկների հաջողվել է բացել “Եվրոպայի լուսամուտը”: Դրա մասին հայտնել են Իսպանիայի իշխանությունները: Նրանց տվյալներով, Աֆրիկայի հյուսիսում տիրող անհանգիստ իրավիճակը ստիպում է հազարավոր մարդկանց ապաստան գտնել Իսպանիայում: Սակայն եվրոպական երկրի տարածք գերադասում են ընկնել անօրինական ճանապարհով: Ոստիկանական ուղղաթիռից արված տեսանյութում տեսանելի է միգրանտների ամբոխը, որը հատում է սահմանային արգելապատնեշը:
Իրավապաշտպաններն ասում են, որ Իսպանիա են վազում ոչ միայն մարոկկացիները: Այդ ճանապարհով Իսպանիա են փախչում աֆրիկյան մյուս պետությունների քաղաքացիներ: Հաճախ նրանք փորձում են սահմանն անցնել Միջերկրական ծովով` ինքնաշեն լողասարքերով: Օրերս այդ կողմերում նման նավ է բեկվել. մեկ մարդ զոհվել է, ավելի քան տասը մարդ անհետ կորել է:
