Թուրքիայում գիշերը 5.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Երկրաշարժը գրանցվել է Մուշում, Բինգյոլում, Էրզրումում, հաղորդում է թուրքական “Հուրրիյեթ” թերթը:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 22 կմ խորության վրա։
Մուշի նահանգապետ Վեդաթ Բույուքերսոյը նշել է, որ երկրաշարժի հետևանքով Թյութեն գյուղի 4 տներում չնչին վնասներ են ի հայտ եկել։ Մարդկային և նյութական կորուստներ չկան։
Երկրաշարժը բնակիչների շրջանում խուճապի պատճառ է դարձել, շատերը գիշերել են դրսում։ Անձրևոտ եղանակի պատճառով Թուրքիայի Կարմիր մահիկի կազմակերպությունը վրաններ, ծածկոցներ, առաջին անհրաժեշտության պարագաներ է ուղարկել։
Tags: երկրաշարժ