Այսօր ֆուտբոլի եվրոպայի Չեմպիանների մրցաշարի շրջանակում իտալական «Նապոլին» կմրցի Հենրիխ Մխիթարյանի թիմի` Դրտմունդի «Բորուսիայի» հետ։
Իտալական ակումբի նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը խաղից առաջ հայտնել է, որ «Բորուսիան» հիանալի թիմ է և այն կոմբինացիոն ֆուտբոլ է խաղում։ «Բիլդ» հեղինակավոր հանդեսի լրագրողի հետ ունեցած զրույցի ժամանակ նա տեղեկացրել է, որ երկար ժամանակ հետևում է այդ թիմին և չի կասկածում, որ իրենց բարդ հանդիպում է սպասում: «Հետաքրքիր կլինի հետևել Կլոպ-Բենիտես մարզչական դիմակայությանը:»,- ասել է նա։
Գերմանական պարբերականը «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին, Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին և Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիին ներկայացրել է որպես եռագլուխ վիշապ։
Tags: Հենրիխ Մխիթարյան, սպորտ, ֆուտբոլ
