Ֆրանսիայում մեծ աղմուկ է առաջացրել երկրի ԱԳՆ ղեկավարի որդու `Թոմաս Ֆաբիուսի` Մոնակոյի կազինոներից մեկում 700 հազար եվրո տանուլ տալու լուրը: Սակայն այդ պատկառելի պարտքը խոշոր պաշտոնյայի որդուն ներվել է: Իշխանությունները զբաղված են դեպքի հետաքննությամբ, հաղորդում է Le Figaro-ն:
Այժմ ոստիկանությունը հարցում է ուղարկել, որպեսզի խուզարկություն սկսի ոչ միայն SBM ընկերությունում, որին է պատկանում “բարի” խաղատունը,այլև Մոնակոյի ֆինանսների նախարարությունում: Նախնական վարկածով, խաղատան ղեկավարությունը որոշել է գործարք կնքել Ֆրանսիայի խոշոր պաշտոնյայի որդու հետ, որպեսզի ընտանիքին փրկի մեծ աղմուկից: Դժվար թե դա արվել է անշահախնդիր, ենթադրում է ոստիկանությունը:
Թոմաս Ֆաբիուսը երկար ժամանակ տառապում է մոլախաղերի նկատմամբ կախվածությունից: Երկու տարի առաջ իշխանությունները արգելել էին նրան խաղալ, երբ հայտնի էր դարձել, որ նա իր գործընկերներից մեկին, որը զբաղվում է միկրոչիպերով պլաստիկ քարտերի արտադրությամբ, վճարել էր 90 հազար եվրո պարտք: Բացի դրանից, իշխանությունները տղամարդուն գործի վրա բռնացրեցին, երբ նա Փարիզի կենտրոնում 280 ք.մ մակերոսով բնակարան ձեռք բերեց:
Tags: ֆրանսիա