Հենրիխ Մխիթարյանի թիմին Նեապոլում լուրջ փորձություն է սպասում

հմ-1-29636Այսօր Հայաատանի ֆուտբոլի հավաքականի կիսապշատպան Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դորտմունդի «Բորուսիան», արտագնա խաղում մրցելու է իտալական «Նապոլիի» հետ: Ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի մրցաշարում ուժերն են չափելու Գերմանիայի և Իտալիայի փոխչեմպիոնները:
Մխիթարյանը, որպես գերմանական ակումբի խաղացող, նորամուտ է նշելու ՉԼ մրցաշարում: Բայց այդ ստուգատեսում հանդես գալու փորձ հայ ֆուտբոլիստն ունի, քանի որ նախկինում քանիցս խաղացել է Դոնեցկի «Շախտյորի» կազմում: Պետք է սպասել, որ Մխիթարյանը վստահ հանդես կգա նաև Նեապոլում:
«Նապոլի»-«Բորուսիա» հանդիպումը ժամը 22:45-ից ցուցադրվելու է «Արմենիա» հեռուստատեսությամբ:
Գրավախաղերի կազմակերպիչները նախապատվությունը տալիս են «Բորուսիային»: Գերմանական ակումբի հաղթանակը գնահատվում է 2,30 գործակցով: «Նապոլիի» հաղթանակի համար սահմանվել է 3,30 գործակիցը: Ոչ-ոքին ունի 3,50 գործակիցը:

«Նապոլին» լուրջ մրցակից է: Թիմի կազմում վերջին շրջանում մի շարք փոփոխություններեն կատարվել: Գլխավոր մարզիչ Վալտեր Մացարիին փոխարինել է Ռաֆայել Բենիտեսը, որը նոր ֆուտբոլիստների է հրավիրել: Արդյունավետ խաղ են ցուցադրում թիմի նորեկները` Խոսե Կալեխոնը, Գոնսալո Իգուայինը, Ռաուլ Ալբիոլը, Դրիս Մարտենսը, փորձառու դարպասապահ Պեպե Ռեյնան:

«Բորուսիան» էլ Գերմանաիայի առաջնության հինգ տուրերում 100 տոկոսանոց արդյունք ունի, թիմը 5 հաղթանակ է տարել:
Ի դեպ, գերմանական թիմի խաղացողներից վնասվածքը խանգարում է Սեբաստիան Կելին, մինչդեռ, տանտերերն այս առումով որևէ խնդիր չունեն:
Այնպես որ, Մխիթարյանի թիմին լուրջ փորձություն է սպասում:
Tags: , ,