Ադրբեջանում լրագրող է ձերբակալվել

3Ադրբեջանում շարունակվում են ընդդիմադիր լրագրողների հետապնդումները: Սեպտեմբերի 17-ին ձերբակալված լրագրող Փարվիզ Հաշիմլիին մեղադրանք է ներկայացվել մի քանի հոդվածներով:

Ինչպես “Թուրան” գործակալությունը հաղորդել է “Բիզիմ յոլ” պարբերականի աշխատակիցներից մեկը, Փարվիզ Հաշիմլին ձերբակալվել է Ազգային անվտանգության նախարարության աշխատակիցների կողմից “moderator.az” կայքի գրասենյակում, որի տնօրենն ինքն է: Միաժամանակ նրանք խուզարկել են լրագրողի տունն ու պարբերականի խմբագրությունը:

Խուզարկության ընթացքում “Բիզիմ յոլ” թերթի խմբագրությունում տարօրինակ ոչինչ չի հայտնաբերվել: Մինչդեռ Հաշիմլիի մտերիմների խոսքով՝ տանը հրացան են հայտնաբերել, որը այնտեղ են տարել հենց նախարարության աշխատակիցները:

Համաձայն նախնական մեղադրանքների ՝ լրագրողին սպառնում է մինչև 8 տարի ազատազրկում: