Ֆրանսիայի ոստիկանությունը ձերբակալել է զբոսաշրջիկների նման հագնվող և Փարիզի հայտնի թանգարաններում հիմնականում ասիացի այցելուներին կողոպտող գրպանահատների խմբի:
Խմբի անդամներն իրենց մոտ ֆոտոխցիկներ էին պահում, նրանք թանգարանի տոմս գնելով մտնում էին ներս և աննկատ հեռանում: Կոմիսար Ստեֆան Գուոն հայտնում է, որ նրանք, գործելով Լուվրում, Օրսեյի թանգարանում, Էյֆելյան աշտարակում և Վերսալի պալատում, յուրաքանչյուր օր 2,700 դոլար էին կողոպտում զբոսաշրջիկներից:
Նրա տեղեկություններով՝ ավելի քիչ քան 10 անդամից բաղկացած խումբը մեկշաբաթյա հետախուզումից հետո ձերբակալվել է երեքշաբթի օրը:
Կոմիսարը հայտնում է, որ այս շաբաթ ձերբակալված խումբը հիմնականում իրենց թիրախ է դարձրել թանգարանների ամենամարդաշատ հատվածները, օրինակ Լուվրի Մոնա Լիզայի նկարը:
Հաշվի առնելով լեզվական և մշակութային տարբերությունները և զբոսաշրջիկների մեկանգամյա այցով քաղաքում գտնվելը՝ ոստիկանությունը երբեք բողոքներ չի ստացել գողությունների վերաբերյալ:
