Բնապահպանական Greenpeace խմբի տեղեկություններով՝ Ռուսաստանի հյուսիսում երկու ակտիվիստ է ձերբակալվել

GreenpeaceCairnԲնապահպանական Greenpeace խումբը տեղեկացնում է, որ Ռուսաստանի հյուսիսային ջրերում նավթային պլատֆորմ բարձրանալիս ձերբակալվել են երկու ակտիվիստներ:

Greenpeace-ի հայտարարության մեջ նշվում է, որ ակտիվիստները ձերբակալվել են Բարենցի ծովի մաս կազմող Պեչորյան ծովում: Ըստ տեղեկությունների՝ պետական Գազպրոմ ընկերությանը պատկանող նավթային պլատֆորմ բարձրացած ակտիվիստները պահվում են ռուսական սահմանապահ նավի վրա:

Հայտարարության մեջ ասված է, որ սահմանապահները 11 կրակոց են արձակել ակտիվիստներին այդ տարածաշրջան բերած Greenpeace-ի նավի ուղղությամբ:

Դաշնային անվտանգության ծառայության ներկայացուցիչը հայտնել է, որ ինքը ոչ մի անմիջական տեղեկություն չունի միջադեպի վերաբերյալ: