Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 74 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը, նախ, հաղթեց մադագասկարցի Տոդիսո Ռատոլոջանահրիին, ապա`գվատեմալացի Պեդրո Օրլանդո Մարտինես Չենին: Քառորդ եզրափակչում մեր ըմբիշի մրցակիցը կլինի Բելառուսի ներկայացուցիչ Ալի Շաբանուն:
