Օտտավայում մարդատար գնացքը բախվել է երկհարկանի ավտոբուսին, որի հետևանքով մահացել է վեց և ծանր վիրավորվել 11 մարդ:
Ականատեսների խոսքով ավտոբուսը անցել էր փակ արգելապատնեշով:
Սա հուլիսին տասնյակ մարդկանց կյանք խլած նավթատար գնացքի վթարից հետո Կանադայում տեղի ունեցած գնացքի ամենամեծ վթարն էր:
Օտտավայի հրշեջ ծառայության ներկայացուցիչը հայտնում է, որ ավտոբուսի մի շարք ուղևորներ են վիրավորվել, իսկ Twitter-ում տեղադրված հայտարարության համաձայն՝ գնացքի անձնակազմի անդամներից կամ ուղևորներից տուժածներ չկան:
Կանադայի վարչապետ Սթիվեն Հարպերը Twitter կայքում տեղադրված հաղորդագրության մեջ ցավակցել էր դժբախտ պատահարից տուժածների հարազատներին:
Վթարը տեղի էր ունեցել Կանադայի մայրաքաղաք Օտտավայի արևմտյան հատվածում:
Tags: Կանադա
