Եգիպտոսում իշխանությունից զրկված նախագահ Մուհամեդ Մուրսիի կողմնակիցները երկրի քաղաքացիներին կոչ են արել անջատել բջջային հեռախոսները՝ ի նշան բողոքի: Իսլամիստները կարծում են, որ այս կերպ իրենց կհաջողվի վնաս հասցնել բջջային օպերատորներին, որոնք մասնակցել են Մուրսիի դեմ դավադրությանը: Բացի այդ, իսլամիստները իրենց կողմնակիցներին կոչ են անում այլևս չվճարել պետական հարկերը և չնայել մի քանի իշխանամետ հեռուստաալիքներ: Այս մասին հաղորդում է թուրքական «Հաբերլերը»՝ հղում կատարելով «BBC»-ին:
Այն բանից հետո, երբ հուլիսի 3-ին ռազմական հեղաշրջման հետևանքով նախագահի պաշտոնից հեռացվեց Մուհամեդ Մուրսին, եգիպտական հասարարկությունը բաժանվեց երկու մասի: Մի մասը աջակցում է Մուրսիին, մյուսները՝ բանակին: Եգիպոսում շարունակվում են բողոքի զանգվածային ցույցերն ու բախումները հակառակորդ կողմերի միջև:
Tags: Եգիպտոս