Ռուսաստանը Հայաստանին իր կազմի մեջ է ընդգրկելու. ադրբեջանցի քաղաքագետ

azer  Ադրբեջանի քաղաքական նորարարության և տեխնոլոգիայի կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Մուբարիս Ահմեդօղլուն հայտարարել է, որ Ռուսաստանը Հայաստանին իր կազմի մեջ է ներառելու Կալինինգրադի մարզի օրինակով՝ այսպիսով կատարելով աշխարհաքաղաքական լուրջ շրջադարձ միջազգային և տարածաշրջանային  մաշտաբով: Այս մասին հաղորդում է ադրբեջանական   «Trend»-ը:

«Հայաստանը նորից ցանկություն է հայտնել ինտեգրվելու Եվրամիությանը և մասնակցելու Վիլնյուսյան գագաթաժողովին՝ մոռանալով Մաքսային միությանը անդամակցելու մասին արած հայտարարությունը: Հայաստանը իր քաղաքականությունը չի կենտրոնացնում ոչ արևմտյան, ոչ էլ հյուսիսային ուղղության վրա՝ այսպիսով լարվածություն առաջացնելով Եվրամիության և Ռուսաստանի միջև: Հայաստանը հասկանում է, որ Ռուսաստանը չի կարող դիմակայել ԵՄ-ին և ԱՄՆ-ին: Ռուսաստանի համար փրկություն կլինի Հայաստանին իր կազմի մեջ ընդգրկելը, քանի որ այս երկիրը գնալով ավելի մեծ խնդիրներ է ստեղծում նրա համար»,-ասել է Ահմեդօղլուն: