Դաժան հանցագործություն է բացահայտվել բրիտանական Բրեդֆորդ քաղաքում: Տեղաբնակներից մեկն իր 4-ամյա որդուն սովի է մատնել ու երեխայի դիակը 2 տարի պահել ննջարանում, որ երեխայի համար նպաստը ստանա: Այդ երկու տարին նա ապրել է որդու նպաստով:
Ամանդա Հաթնն երբեք որդու մասին հոգ չի տարել: Ոստիկանությունը տեղեկացնում է, որ նա գիշեր-ցերեկ մարիխուանա է ծխել ու օղի խմել, երբեմն` օրական մեկ լիտր: Տղայի հայրն առանձին էր ապրում, մայրը չի աշխատել ու երեխայի կեղտոտ տակաշորերը փողոց է նետել: Նա ոչ իրեն է հետևել, ոչ էլ որդուն խնամել: Հետևանքը եղել է այն, որ երեխան քաղցից մահացել է: Մայրը, փոխանակ փրկարար ծառայություն զանգի, հեռախոսով պիցա է պատվիրել. փաստը հաստատվել է:
Մի անգամ էլ հարևանների համբերությունը հատել է այդ տանը կատարվող անկարգություններից, ու, բացի այդ, Ամանդայի տնից ահավոր հոտ է տարածվել: Երբ ոստիկանները կոտրել են բնակարանի դուռը, տեսածից սարսափել են: Ամենուր քաոս էր տիրում, իսկ կնոջ ննջարանում գտնվող մանկական մահճակալում 4-ամյա երեխայի դիակն էր: Երեխայի հագին այն շորն էր, ինչով նա մահացել էր 2 տարի առաջ: Նա չափազանց փոքր էր: 4 տարեկանում նա 8 ամսական երեխայի էր նման:
Սեպտեմբերի կեսին Ամանդա Հաթնի գործով դատական գործընթաց սկսվեց: Կինը մեղադրվում է հանցավոր անփութության ու չկանխամտածված սպանության մեջ: Թե ինչ պատիժ է նրան սպառնում, դեռևս չի հայտնվում:
