Ադրբեջանի ռազմարդյունաբերության նախարարության ինժեներները ստեղծել են հետախուզական մեքենա:
Ինչպես հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը, հետախուզական մեքենան ստեղծվել է ԲՌԴՄ-2 խորհրդային պարեկային մեքենայի հիմքի վրա: Մեքենան փորձարարական նմուշ է, այն ներկայացվելու է “Ադրբեջան-10 տարի” ռազմական ցուցահանդեսի ժամանակ: Հետախուզական մեքենան դեռ չի անցել փորձարկումների բոլոր փուլերը:
Ըստ գործակալության`մեքենան զինված է 23 մմ տրամաչափի թնդանոթով, երկու 7.62 տրամաչափի և մեկ12.7 տրամաչափի գտնդացիրներով, AQ-17 նռնականետով, գիշերային, ցերեկային, եղանակային բոլոր պայմաններին հարմարեցված դիտարկման համակարգով: Մեքենան կողքերից, վերևից և հետևից ունի տեսախցիկներ, որոնց տեսագրած տեղեկությունները փոխանցվում են վարորդի և հրամանատարի առջև դրված էկրաններին:
Tags: ադրբեջան
