Հնդկաստանում հիվանդանոցի առաստաղի փլուզումից զոհվել է երկու հոգի, վնասվել են 16-ը: Հիվանդները և հիվանդանոցի աշխատակիցները հայտնվել են փլատակների տակ:
Փրկարար ջոկատը Բհոպալ քաղաքի Կաստուրբա Գանդիի անվան հիվանդանոցի կանանց բաժնի առաջին հարկի փլատակներից ուրբաթ փորձել են խոռոչ փորել և հանել փրկվածներին:
«Փլատակների տակից գտնվել է երկու անձանց մարմիններ», -ասել է վարչատարածքի գլխավոր պաշտոնյան՝ Նիկունձ Շրիվացավան լրագրողների հետ հարցազրույցում:
Նա նաև ավելացրել է, որ չի ակնկալվում զոհվածների քանակի ավելացում:
Փրկարար աշխատանքները ավարտվել են:
Երկու հարկանի հիվանդանոցում տարվում էին վերանորոգման աշխատանքներ:
Tags: Հնդկաստան
