«Mashroom» բլոգի ղեկավար Մարիաննա Քաբաբյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ այն խնդրին, որ մեր հասարակության մեջ շատ է տարածված «պատենտ» հագուստը, որ, ըստ նրա, ցավոք ավելի հասանելի է, քան նույնիսկ mass fasհion-ը:
«Mass fasհion-ը պատենտի ավելի քիչ տոկոս է պարունակում և մի քանի անգամ ավելի էժան է, քան բուն բրենդի արտադրանքը:
«Mass fasհion-ը վերջին շրջանում շատ է տարածվել, կան բազմաթիվ խանութներ, օրինակ, շատ հայտնի ZARA-ն և, չնայած նրան, որ գները այս դեպքում ավելի մատչելի են, տրանսպորտում հաճախ կարելի է հանդիպել շատ կոպիտ պատնետ կրող մարդկանց, ում սոցիալական պայմանները թույլ չեն տալիս անգամ mass fasհion կրել», – ասաց բլոգերը և խորհուրդ տվեց պատենտ գնելու դեպքում գոնե խուսափել բրենդային մակնշումներից, քանի որ դրանց կեղծությունն ակնհայտ է և ծիծաղելի է դարձնում կերպարը:
Tags: նորաձևություն