Թուրքիայում պայթեցրել են զինված ուժերի ժանդարմերիայի նոր կառուցվող հենակետը:
Ինչպես հաղորդում է “Սաբահ” թերթը, դեպքը տեղի է ունեցել Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի Շեմդինլի շրջանում`Իրաքի հետ սահմանի մոտակայքում հենակետի շինարարության ժամանակ:
Ինքնաշեն ռումբի պայթյունի հետևանքով մարդիկ չեն տուժել, սակայն շինության արդեն կառուցված հատվածը զգայլի վնասվել է:
Պայթյունից հետո դեպքի վայր ժամանած զինծառայողները տարածքը վերցրել են վերահսկողության տակ: Դեպքի առնչությամբ լայնամաշտաբ հետաքննություն է սկսվել:
