Գերմանիան 2,7 միլիոն դոլար կտրամադրի քիմիական զենքի արգելման կազմակերպությանը Սիրիայի ռազմապահեստների ոչնչացման հարցում օգնելու համար:
Անցած շաբաթ օրը Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ձեռք բերված համաձայնությամբ մեկ շաբաթվա ընթացքում Սիրիայի քիմիական զենքի հարկադիր գրանցման և մինչև 2014թ-ի կեսերը այդ պաշարները երկրի տարածքից հանելու կամ ոչնչացնելու կոչ էր արվում: Գործընթացը կվերահսկի Նիդեռլանդների Հաագա քաղաքում գտնվող քիմիական զենքի արգելման կազմակերպությունը:
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Գիդո Վեստերվելլեն տեխնիկական կամ ֆինանսական աջակցություն էր առաջարկել զենքը վերացնելու համար: Հինգշաբթի նա տեղեկացրել է, որ Բեռլինը որոշել է ֆինանսական միջոցներ տրամադրել քիմիական զենքի վերահսկման մարմնին այդ խնդիրը լուծելու համար:
Tags: Սիրիա