ՀՀ ՊՆ վարչական համալիրում հյուրընկալվել են «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» խորագրով համաժողովի մասնակիցները

4 «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» խորագրով հայկական հիմնախնդիրների իրազեկման կառույցների ներկայացուցիչների համահայկական համաժողովի մասնակիցների հետ սեպտեմբերի 19-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում հանդիպեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Համաժողովի մասնակիցների հետ հանդիպմանը ներկա էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, բարձրաստիճան զինվորականներ:

Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վարդան Ավետիսյանը, ով նշեց, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը մեծ հնարավորություններ է ընձեռում Հայաստանի Հանրապետության արդար պահանջները միջազգային հանրությանը առավել լայնորեն ներկայացնելու, հասարակական կարծիքի հզոր ճնշում ձևավորելու համար:

Ողջունելով համաժողովի մասնակիցներին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորեց պաշտպանության նախարարության հետ համագործակցությունը և ընդգծեց բանակի դերը մեր հասարակության կյանքում:

ՀՀ պաշտպանության նախարարն իր խոսքում բարձր գնահատեց համաժողովի մասնակիցների, Հայ եկեղեցու, հայ ավանդական կուսակցությունների համապատասխան կառույցների, Հայկական բարեգործական ընդհանուր միության, Հայ դատի հանձնախմբի և Ամերիկայի Հայկական գրասենյակի, Սփյուռքի մյուս կառույցների ներկայացուցիչների ավանդը Հայոց  ցեղասպանության ճանաչման կարևորագույն գործում:

Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան պատասխանեց «Հայոց  ցեղասպանության  100-րդ  տարելիցին  ընդառաջ» խորագրով համաժողովի մասնակիցների հարցերին, որոնք վերաբերում էին ՀՀ ԶՈւ-ում ընթացող բարեփոխումներին, տարածաշրջանային խնդիրներին, Սփյուռքի կառուցների հետ համագործակցության հեռանկարներին:

Tags: