Ինչպես հայտնի է, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսպաշտպան Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դորտմունդի «Բորուսիան», ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի մեկնարկային խաղում հյուրընկալվելիս 1:2 հաշվով պարտվել էր իտալական «Նապոլիին»: Հենրիխ Մխիթարյանն իրեն լավ չէր դրսևորել և փոխարինվել էր:
Եվ ահա, գերմանական հեղինակավոր «Kicker» և «Bild» հանդեսները գնահատել են Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստներին: Հինգմիավորանոց համակարգում բարձր է համարվում 1 գնահատականը:
Ցավոք, հայ ֆուտբոլիստը զիջել է խաղընկերներին և միայն 4-ի արժանացել, որն անցանկալի գնահատական է
Tags: Հենրիխ Մխիթարյան, սպորտ, ֆուտբոլ