Իրանի նախագահ Հասան Ռուհանին չորեքշաբթի խոստացել է, որ իր երկիրը երբեք միջուկային զենք չի արտադրի՝ NBC News-ին հայտնելով, որ ինքը բաց է իր երկրի հետ կապված միջուկային ծրագրի խնդիրները դիվանագիտական ճանապարհով լուծել:
Հարցազրույցում նա հայտնել էր, որ չնայած՝ գլխավոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խոմենեի առկայությանը, ինքը միջուկային խնդրի վերաբերյալ մյուս երկրների հետ խնդիրները լուծելու լիիրավ իշխանություն ունի:
Ռուհանին նաև խոսել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի ուղարկած նամակի մասին՝ հայտնելով, որ Օբաման իրեն շնորհավորել է և մի շարք հարցեր բարձրացրել: Նա նամակի ոճը բնութագրել է որպես դրական և կառուցողական:
Նա նաև նշել է, որ եթե լինեն առանց սպառնալիքների բանակցություններ, ապա ինքը բաց է դրանց համար:
Tags: իրան
