Ինչպես հաղորդում է «Անադոլու» գործակալությունը՝ թուրքական ոստիկանությունը մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների է ձերբակալել, որոնք մեղադրվում են պաշտոնական դիրքի չարաշահման և մասնավոր ընկերությունների հետ պայմանագրերի արդյունքների կեղծման մեջ: Հայտնի է, որ ոստիկանությունը մոտ 45 հոգի է ձերբակալել, որոնց թվում են մի շարք բարձրաստիճան զինվորականներ: Վերջիններիս հանձնել են Թուրքիայի անվտանգության գլխավոր վարչության ֆինանսական հանցագործությունների բաժնին:
Թուրքիայում զինվորականների զանգվածային ձերբակալությունները արդեն վաղուց զարմանք չեն հարուցում, քանի որ վարչապետ Էրդողանը հստակ նպատակ է դրել թուլացնելու զինվորականության դիրքերը, ինչը և հետևողականորեն իրականացնում է:
Tags: թուրքիա