Ջրհեղեղը նավթարդյունահանմանը լուրջ վնաս է հասցրել

o_814591Ամերիկյան Կոլորադո նահանգում, որտեղ վերջին տասնամյակի ամենաուժեղ ջրհեղեղն էր պատուհասել, դադարեցվել է աշխատանքը մի քանի նավթային ու գազային հորատանցքերում: Տեղի իշխանություների տվյալներով, նահանգում գործող ավելի քան 50 հազար նավթագազային հորատանցքերից ներկայում չի աշխատում գրեթե 2 հազարը: Արձանագրվել է նավթի արտահոսք մի շարք օբյեկտների հեղեղման պատճառով: Մասնագետների գնահատմամբ, լուրջ վնաս է հասցվել, որի վերականգնման համար մի քանի ամիս կպահանջվի: Վերջնականապես վնասը հնարավոր կլինի գնահատել այն ժամանակ, երբ ջուրը նահանջի:

Վերջին մի քանի տարում Կոլորադոյի էներգետիկ հատվածը ակտիվորեն զարգանում էր.միայն 2013-ին գործարկված պլանները պետք է 4 մլրդ-ի օգուտ բերեին: Հայտնի է, որ նահանգում է արդյունահանվում ամերիկյան նավթի 2%-ը և բնական գազի 6%-ը:

Հորդառատ անձրևների հետևանքով առաջացած հեղեղումն առնվազն 8 մարդու մահվան պատճառ է դարձել, աղետի գոտուց տարհանվել է  14,5 հազար մարդ, ամբողջովին ավերվել է 1.7 հազար տուն, 17,8 հազար շենք լուրջ վնասվել է: Աղետի հետևանքով հարյուրավոր կմ ավտոճանապարհ է քանդվել: Նախնական տվյալներով, ջրհեղեղի հետևանքով 2 մլրդ դոլարի վնաս է պատճառվել:

Tags: