Ֆրանսիայի սենատն քվեարկել է անչափահաս աղջիկների գեղեցկության մրցույթներն արգելելու օգտին, քանի որ դրանցում չափազանց վաղ է սեքսուալության շեշտադրում կատարվում: Նոր օրենքի խախտման դեպքում 2 տարվա ազատազրկում ու 30 հազար եվրո տուգանք է նախատեսվում (Associated Press):
Ֆրանսիայում նման մրցույթներն այնքան տարածում չունեն, որքան ԱՄՆ-ում, սակայն այնտեղ էլ երեխաներին վաղ տարիքում (մինչև 12 տարեկան) բացատրում են, որ նրանք սեքսուալ են ու սովորեցնում են հարդարվել ու ժանեկավոր սպիտակեղեն կրել: Օրինագծի հեղինակը պահպանողական Շանթալ Ժուանոն է: Նա ասում է, որ երեխաների հիպերսեքսուալությունը հակասում է մարդու իրավունքների նորմերին:
Օրենքի տառը չափազանց խիստ է.” Մինչև 16 տարեկան երեխաների համար արգելել գեղեցկության բոլոր մրցույթները”:
“Մինի միսս-Ֆրանսիա” մրցույթի կազմակերպիչ Միշել Լե Պարմենտյերը դիմել է սենատորներին` ձևակերպումը փոփոխելու համար, քանի որ որոշ մրցույթներում երեխաների սեքսուալացում չկա:
Օրինակ, վերջերս Փարիզում լողազգեստով, դիմահարդարմամբ ու բարձրակրունկներով շոուն չկայացավ:
Tags: գեղեցկության մրցույթ