Ըստ Էրդողանի՝ թուրքական ազգային ըմպելիքը այրանն (թան) է

erdoğanԹուրքական «Yeşilay» ընկերության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ալկոհոլային գլոբալ քաղաքականության թեմայով կազմակերպված սիմպոզիումի բացմանը ելույթ է ունեցել Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը: Վերջինս ցավով նշել է, որ որոշ գրքերում Թուրքիայի Հանրապետության հիմնադրումից հետո գարեջուրը ներկայացված է որպես թուրքական ազգային ըմպելիք, այն պարագայում, երբ այդ տիտղոսը պատկանում է այրանին (թան):

«Anadolu» գործակալությունը հաղորդում է, որ Էրդողանի հայտարարությամբ կան այնպիսի ֆոտոնյութեր, որոնք ցույց են տալիս, որ երեխաներին կաթի և մրգահյութի փոխարեն ալկոհոլ են խմեցնում: Վարչապետի խոսքերով՝ այսօր սոցպաշտպանության ենթակառուցվածքները նախաձեռնել են ալկոհոլի տարածման կանխարգելման քայլեր: Նա նշել է, որ պետության խնդիրը երեխաների՝ ալկոհոլային խմիչքի օգտագործման կանխումն է:

 

Tags: