Ինդոնեզիայում հրաբխի ժայթքման պատճառով 16 հազար մարդ է տարհանվել. Նրանց տեղավորել են ժամանակավոր կացարաններում: 2,5 կմ բարձրությամբ Սինաբունգ հրաբուխը,որ գտնվում է Սումատրա կղզում, կիրակի արթնացել է երեքամյա քնից ու 3 կմ-անոց մոխրասյուն արտանետել: Ինդոնեզիայի իշխանությունները նախազգուշացնում են վտանգի մասին ու տեղի ավիաընկերություններին խորհուրդ տալիս այդ շրջանում թռիչքներից առայժմ հրաժարվել:
