ԱՄՆ ներկայացուցիչների պալատը հավանության է արժանացրել զեղչով մթերքի գնման ծրագրին հատկացվող ծախսերի նվազեցումը, որը հայտնի է որպես պարենային կտրոնների հանձնման (Supplemental Nutrition Assistance Program) ծրագիր:
Նման որոշումը հնարավորություն կտա առաջիկա տասը տարում կրճատելու բյուջետային ծախսերը 39 մլրդ դոլարով: Միևնույն ժամանակ ծրագրի 5%-ով կրճատումը 3,8 մլն ամերիկացիների կզրկի պարենային կտրոն ստանալու հնարավորությունից:
Վերջնական քվեարկության ժամանակ տվյալ միջոցին դեմ արատահայտվածներին 7 ձայն էր պակասում օրենքի նախագիծը չեղյալ հայտարարելու համար: Արդյունքի վրա ազդեցին վիճակագրական տվյալները, որոնք հրապարակվել էին քվեարկության նախօրեին: Մարդահամարի բյուրոյի տվյալների համաձայն, ԱՄՆ-ում աղքատության մեջ է ապրում 46,5 մլն մարդ (20 տարվա առավելագույն ցուցանիշ):
Սակայն հանրապետականներին հաջողվեց օրինագիծն անցկացնել, քանի որ, նրանց կարծիքով, այն թույլ կտա բացառելու չարաշահումները:
Օբամայի կառավարման առաջին ժամկետում այդ ծրագրի շրաջանակներում օգնություն ստացողների թիվն ավելացավ 50%-ով: Բուշի ժամանակ օգնություն էր ստանում 30 մլն մարդ, մինչդեռ 2009-ի հունիսին այդ թիվն ավելացավ 41,1 մլն-ով, իսկ 2012-ի սեպտեմբերին` 47,7 մլն-ի հասավ:
Անցած տարվա տվյալներով, ծրագրին հատկացվել է 74,6 մլրդ, մինչդեռ 2008-ին այդ ծավալը չի գերազանցել 28 մլրդ-ը:
Tags: օրինագիծ