Evening Standard թերթի վարկածով, Լոնդոնում ամենաազդեցիկ դեմքը դարձել է Բրիտանիայի 2 ամսական արքայազն Ջորջը:
Թերթը, որի տերը ռուս գործարար Ալեքսանդր Լեբեդևն է, կազմել է երկրի ամենաազդեցիկ մարդկանց թոփ -100 աղյուսակը: Հուլիսի 22-ին լույս աշխարհ եկած փոքրիկն առաջնությունը “խլել” է Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնից:
Power-1000-ի ամենամյա ցուցակի երրորդ հորիզոնականում Անգլիայի բանկի ղեկավար կանադացի Մարկ Կարնին է: Վարչապետ Դևիդ Քեմերունն ու ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնը 4-րդ ու 5-րդ հորիզոնականներում են:
Tags: թագաժառանգ
