Նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի ժխտել է, որ նույնասեռականները Ռուսաստանում խտրականության են ենթարկվում՝ նշելով, որ ամբողջ աշխարհում ցույցերի առիթ հանդիսացած նոր օրենքը չի խախտում նրանց իրավունքները:
Նա հայտնել էր, որ օրենքը միայն արգելում է անչափահսաների մոտ ոչ ավանդական սեռական հարաբերությունների պրոպագանդան: Նրա խոսքով՝ օրենքը չի խախտում սեռական փոքրամասնությունների իրավունքները, իսկ նույնասեռականների ամուսնությունը թույլատրող եվրոպական օրենքները նպաստում են այդ երկրների բնակչության թվաքանակի նվազմանը:
Ռուսաստանում ընդունված օրենքը 2014թ-ի Սոչիում կայանալիք Ձմեռային օլիմպիական խաղերը բոյկոտելու կոչերի տեղիք էր տվել:
Պուտինը նշել էր, որ մինչ որոշ եվրոպական երկրներ թույլատրում են նույնասեռականների ամուսնությունը, եվրոպացիները անհետանում են, քանի որ նույնասեռականների ամուսնություններից երեխաներ չեն ծնվում:
Նա վերջում հայտնել էր, որ եթե այդ երկրները ցանկանում են իրենց հասարակության գյատևումը ապահովել ներգաղթյալների միջոցով, ապա հասարակությունը չի կարող այդքան մեծ քանակությամբ ներգաղթյալներ միաձուլել իրեն, իսկ իրենք իրենց ընտրությունը կատարել են այնպես, ինչպես որ լավ է իրենց երկրի համար:
Tags: Պուտին, Ռուսաստան
