Ցանկացած միջամտություն սիրիական խնդրին անթույլատրելի է. Դմիտրի Մեդվեդև

medvedevՌուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Ասիայի և Խաղաղ օվկիանոսի երկրների տեղեկատվական գործակալությունների համաժողովի ժամանակ հայտարարել է, որ սիրիացիները ինքնուրույն պետք է լուծեն իրենց ներքին քաղաքացիական խնդիրները և դրսից արված ցանկացած միջամտություն անթույլատրելի ու դատապարտելի է: «ՄԱԿ-ի կանոնադրությամբ սահմանված դեպքերից բացի, ներառյալ ինքնապաշտպանության մասին համապատասխան իրավունքը, ցանկացած միջամտություն սիրիական խնդրին մենք անթույլատրելի ենք համարում»,-ասել է Մեդվեդևը:

Թուրքական «Հաբերլերը» գրում է, որ Մեդվեդևը անընդունելի է համարել Սիրիայում իրադարձությունների նման զարգացումը: «Ցավոք, իրադարձությունները դրամատիկ ընթացք ստացան, և մեր կարծիքով, դա միայն ապացուցում է քաղաքացիական խնդիրների՝ ռազմական մեթոդներով լուծման անթուլատրելիությունը: Սիրիացիները ինքնուրույն պետք է հասնեն խնդրի լուծմանը՝ բանակցային ճանապարհով, որոնք կարող են ընթանալ և երկրի ներսում, և միջազգային հարթակներում»,-ասել է վարչապետը՝ պատասխանելով սիրիական գործակալության հարցերին:

 

Tags: