Սիրիայի քիմիական զենքի դեմ պայքարը խաղ չէ

kerry     Ինչպես հաղորդում է թուրքական «Հաբերլերը», ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերին առաջիկա շաբաթ նախատեսվող ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համաժողովից առաջ խոսել է սիրիական հարցի մասին: Քերին նշել է, որ միջազգային ողջ հանրությունը ուշադրությամբ հետևում է, թե Սիրիայում ինչպես է հաջողությամբ իրականացվելու քիմիական զենքի ոչնչացումը: Պետքարտուղարը ընդգծելով, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հերքում է քիմիական զենքի կիառման փաստը, նշել է. «Մենք ժամանակ չունենք, որպեսզի որոշենք, թե ով է մեզանից ճիշտ: Սիրիայի քիմիական զենքի դեմ  պայքարը խաղ չէ:    Սա ծայրաստիճան կարևոր խնդիր է»:

Ջոն Քերին հայտարարել է, որ իրենք վստահ են, որ Սիրիայում քիմիական հարձակման հետևում կանգնած է Ասադի վարչակարգը, ինչը ապացուցվեց ՄԱԿ-ի փորձագետների պատրաստած զեկույցով: «Միջազգային հանրությունը պետք է ոտքի կանգնի և քայլեր ձեռնարկի քիմիական զենքի ոչնչացման համար, քանի որ սա կյանքի ու մահվան հարց է»,-ասել է Քերին: