Վիզա չստանալու պատճառով Սելենա Գոմեսը չեղյալ է հայտարարել Ռուսաստանում կայանիլիք իր համերգները

selena-gomezՌուսաստանը մերժել է Սելենա Գոմեսին վիզա տրամադրել երկրում մի քանի համերգներ ունենալու համար: Վիզայի մերժման արդյուքնում 21-ամյա երգչուհին չեղյալ է հայտարարել սեպտեմբերի 23-ին Սանկ Պետերբուրգի Սառցե պալատում և սեպտեմբերի 25-ին Մոսկվայի Օլիմպիսկի ստադիոնում կայանալիք համերգները:

2012թ-ի համերգների ժամանակ Ռուսաստանի նույնասեռականների իրավունքների պաշտպանության վերաբերյալ Մադոննայի և Լեդի Գագայի խոսելուց հետո՝ Ռուսաստանի կառավարությունը ավելի ուշադիր է Ռուսաստանում համերգ կազմակերպող երգիչների հարցում: Այս պարագայում նրանք բացառաություն չեն արել նաև Գոմեսի նկատմամբ՝ կարծելով, որ նա ևս բեմը կօգտագործի նույնասեռականների իրավունքների մասին խոսելու համար:

Նույնասեռականների իրավունքները պաշտպանող ակտիվիստ Ջոն Բեքերը իր հայտարարության մեջ նշել է, որ Գոմեսին վիզա չտրամադրելու փաստը խոսում է Ռուսաստանի կառավարության այս հարցում զգայուն լինելու մասին, ինչը ցույց է տալիս, որ այս օրենքի դեմ ամբողջ աշխարհի մարդկանց ճնշումը մեծ է:

 

Tags: