Թուրքիայում մոտ մեկ ամիս տևած «Գեզի» այգու համար պայքարի ժամանակ բազմաթիվ նկարիչներ ստեղծեցին այս իրադարձությունները ներկայացնող ծաղրանկարներ և գրաֆիկական աշխատանքներ՝ այսպիսով աջակցելով ցույցերին: Բացի այսպիսի նկարներից քաղաքների փողոցներում, շենքերի պատերին կարելի էր տեսնել մի շարք գրություններ, արտահայտություններ, որոնք ուժ էին հաղորդում պայքարին:
Պետք է նշել, որ «Գեզի» այգու շուրջ ծավալված իրադարձություններին մեծ ուշադրությամբ հետևում էր նաև արտասահմանյան մամուլը: Աշխարհի ամենահայտնի պարբերականներում հաճախ կարելի էր տեսնել յուրօրինակ ծաղրանկարներ, որոնք վկայակոչում էին Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի խոսքերն ու մոտեցումները «Գեզի» այգու ցույցերի վերաբերյալ: Ահա թուրքական «Listelist» կայքը հավաքել է Էրդողանին ներկայացնող ամենահետաքրքիր ծաղրանկարները և ներկայացրել իր ընթերցողներին:
