Գերմանիայի Մյունխեն քաղաքում այսօր արդեն 180-րդ անգամ մեկնարկում է աշխարհի ամենամեծ ժողովրդական փառատոններից մեկը՝ «Oktoberfest»-ը: Տոնախմբությունները սկսվել են գարեջրի առաջին տակառի բացմամբ, որը ավանդաբար կատարել է Մյուխենի քաղաքապետ Քրիստիան Ուդը:
«Ռադիկալը» գրում է, որ միջոցառմանը մասնակցել է նաև անցած շաբաթ նորընտիր քաղաքապետ Ուդի հետ մրցող թեկնածու Հորսթ Սիհոֆերը: Գարեջրի տոնը կշարունակվի մինչև հեկտեմբերի 6–ը: Սպասվում է, որ այս տարի միջոցառումներին կմասնակցի մոտ 6 միլիոն մարդ աշխարհի բազմաթիվ երկրներից:
Tags: գերմանիա
