Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը, Մալաթիայում պատասխանելով հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հարցերին, նշել է, որ այս ամսվա վերջում կհրապարակվի երկրի ժողովրդավարացման փաթեթը, որը «կփրկի Թուրքիան մեծ բեռից»: «Ամենայն հավանականությամբ այս ամսվա վերջին օրը՝ երկուշաբթի, Անկարայում կհրապարակվի այս փաթեթը: Ժողովրդավարացման հարցում մենք ամենևին չենք նահանջել: Մենք, որպես քաղաքական կուսակցություն, որը դեմ է արգելքների միջոցով խոսքի ազատության սահմանափակմանը և խտրականությանը, պայմաններ է ստեղծել, որպեսզի այդ արգելքները աստիճանաբար վերանան: Առաջիկա շաբաթ հրապարակվելիք փաթեթով մենք նոր էջ ենք բացում արդեն 11 տարի շարունակվող գործընթացի համար»,-Էրդողանի խոսքերն է վկայակոչում թուրքական «Ռադիկալը»:
Tags: թուրքիա
