Ծամոնը նշում է իր 165-ամյակը

i (2)Այսօր, ծամոնը նշում է իր 165-ամյա հոբելյանը: 1848-ի սեպտեմբերի 23-ը համարվում է ծամոնի  ծննդյան օրը. հենց այդ ժամանակ է ամերիկացի Ջոն Կուրտիսը տան պայմաններում ստեղծել առաջին ծամոնը:

Ծամոնը կոնֆետի տարատեսակ է`  կազմված ոչ ուտելի առաձգական հիմքից ու համային ու հոտային հավելումներից: Առաջին ծամոնը թվագրվում է VII-II- դարով ու իրենից ներկայացնում է  խեժի կտորներ:

Եթե հույները ծամում էին մաստիկա ծառի խեժը, իսկ մայա ցեղերը թարմ շնչառության ու ատամների ճերմակության համար օգտագործում էին սապոդիլլա ծառի սառած հյութը, ապա հարավային ամերիկայի հնդկացիները` մայայի ժամանակակիցները ծամում էին փշատերև ծառերի խեժը: Սպիտակամորթ վերաբնակներն այդ հիմքի վրա ստեղծեցին իրենց ծամոնը` փշատերևների խեժի ու մեղրամոմի խառնուրդից:

1848-ին Ջոն Կուրտիսն  ձեռնարկություն բացեց, որտեղ արտադրում էին սոճու խեժից ու պարաֆինային հոտավետ նյութերի խառնուրդից ծամոններ: Արտադրությունը մեծացավ, սակայն վաճառքը չնչին էր, քանի որ ժողովրդին խեժի առկայությունը դուր չէր գալիս:

Նոր` կաուչուկի հիմքով ծամոնը ստեղծեց Թոմաս Ադամսը արդեն, 1869-ին: Այն մարդկանց դուր եկավ, 1871-ին Ադամսը ստեղծեց ու արտոնագրեց ծամոն արտադրելու  ավտոմատ: Այն ժամանակ էլ նրա գլխում մի գաղափար ծնվեց. համի բարելավման ու վաճառքի ծավալները մեծացնելու նպատակով, նա ծամոնի մեջ ավելացրեց մատուտակ:

Tags: